Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները ագրոբիզնեսի մեջ
Նոյեմբերի 23-24-ին ՀՄԽ Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը մասնակցեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները ագրոբիզնեսի մեջ» 14-րդ տարեկան համաժողովին։ Հայկական պատվիրակության կազմում էին «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը, Ինտերնետ Հանրություն ՀԿ տնօրեն Արման Ներսիսյանը, «Արանեա» ընկերության տնօրեն Անդրանիկ Մինասյանը: Համաժողովի ընթացքում հանդիպեցին մի շարք ընկերությունների ներկայացուցիչների, ծանոթացան ոլորտում արդեն իսկ առկա նորարար լուծումներին և քննարկեցին միջազգային կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։ Ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ 2016 -2017 թվերին՝ Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում ՏՀՏ-ն և նորարարություններն ագրոբիզնսի մեջ կիրառելու ուղղությամբ ծրագրեր, դասընթացներ, պիլոտային ներդրումներ իրականացնելու և համակարգեր մշակելու վերաբերյալ։ Համաժողովը կազմակերպվել էր Մակեդոնիայի ՏՀՏ պալատի կողմից և նպատակ էր հետապնդում միավորել ՏՀՏ և ագրոբիզնեսի ներկայացուցիչներին, ցուցադրել ոլորտների զարգացումը, գտնել համագործակցության եզրեր երկու ոլորտների միջև և խրախուսել նոր լուծումների ստեղծմանը: Համաժողովին մասնակցում էին ավելի քան 200 մասնակից ՏՀՏ, ագրոբիզնեսի, ինչպես նաև միջազգային և պետական կառույցների ներկայացուցիչներ։ Նշենք, որ ԻԷՄԿ- ի առաջնահերթ ծրագրերից է խթանել մարզերում գյուղատնտեսության ոլորտում խնդիրների վերհանմանը, ՏՀՏ-ի կիրառմամբ լուծումների մշակմանը և ներդրմանը:
«Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնում» տեղի ունեցավ վերականգնվող էներգետիկայի հիմունքների վերաբերյալ վարպետության դաս։ Այն անցկացնում էին ՇՏԻԳԵՆ ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը և Մարքետինգի բաժնի տնօրեն Անի Աղաջանյանը։
A master class on Renewable Energy Basics was held in "Innovation Ethnic Regional Center". It was conducted by the Founder Director of SHTIGEN LLC Hayk Shekyan and Marketing Director Ani Aghajanyan.
«Մտքի Բանկ»
ԻԷՄԿ -ի «Մտքի Բանկ»-ի առաջին ներդրումները՝ Ինժեներական լաբորատորիայի սաների կողմից
Հայ-Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողով
Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը և ՀՄԽ-ի նորաբաց «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը մասնակցեցին դեկտեմբերի 1-2-ին Երևանում անցկացված hայ-Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովին։ Հայ և ֆրանսիական տեղական համայնքների կողմից անցկացվող աշխատաժողովի օրակարգում ընդգրկված հիմնական թեմաներն էին զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և կրթություն։ Նիստի ընթացքում Քրիստինե Գյոնջյանը խոսեց «Ինովացիոն ենթակառուցվածքները որպես մարզերի կայուն զարգացման երաշխիք» թեմայով։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը, ՀՄԽ նախագահ Գրիգոր Բանախանյանը, «Արմիքս» հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը և ԻԷՄԿ ղեկավար Քրիստինե Գյոնջյանը հանդիպեցին Ֆրանսիական կողմի մի շարք ներկայացուցիչների հետ և քննարկեցին համագործակցության հնարավորությունները, որոնք ուղղված կլինեն Արմավիրի մարզի` մասնավորապես Էջմիածին քաղաքի զարգացմանը։ Քննարկվեցին նաև փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Համաժողովին մասնակցում էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում քննարկվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խնդիրներն ու նպատակները: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: