Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Վարպետության դաս Գրիգորի Սաղյանի հետ
Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ում տեղի ունեցավ Վարպետության դաս «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղյանի հետ, ով խոսեց Ինչպես է աշխատում ինտերնետը, ինչպես է այն կառավարվում թեմայով։ Վարպետության դասին ներկա էին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի նախագահ Գրիգոր Բաբախանյանը, «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը և աշխատակիցները, «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն» - ի ուսանողները։ A master class was held in "Innovation Ethnic Regional Center" of "Cross of Armenian Unity" NGO with the vice president of "Internet Society" NGO Grigori Saghyan, who spoke about how internet works, how is it governed. The founder president of "Cross of Armenian Unity" NGO Grigor Babakhanyan, the general director of "Arpinet"LLC Armen Muradyan and the staff as well as the students of "Innovation Ethnic Regional Center" participated in the master class.
Դասընթաց Կարեն Սարգսյանի հետ
«Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնում» տեղի ունեցավ «Ստեղծարար մտածելակերպ և նորարարություն» թեմայով դասընթաց, որը անցկացնում էր «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ, կառավարման և զարգացման թրեյներ Կարեն Հ. Սարգսյանը: Դասընթացին մասնակցում էին «Արփինետ» ընկերության աշխատակիցները, ԻԷՄԿ-ի ինժեներական լաբորատորիայի սաները, «ՏՆՏ-ն դեպի մարզեր» ծրագրի ուսանողները, Մտքի գործարանի անդամները։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ի՞նչ է ստեղծարար մտածողությունը և ստեղծարարությունը, ստեղծարար մտածողությունը զարգացնող մի քանի վարժանքներին, մասնավորապես՝ տարբերեցին ստեծարարությունը նորարարությունից, որո՞նք են ստեղծարար մտածողության հիմնական բնութագրիչները, ի՞նչ դեր ունի նորարարությունը համայնքի զարգացման հարցում։ A training with the topic “Creative Thinking and Innovation” was held in Innovation Ethnic Regional Center by the Vice President of Innovative Center for Community Development NGO, management and development trainer Karen H. Sargsyan. Among the participants were the employees of Arpinet LLC, the students of IERC Engineering Laboratory and “IT to the Regions” program, members of “Mind Factory”. During the training, the participants learned about creative thinking and creativity, did a few exercises for developing creative thinking, in particular, found out the difference between creativity and innovation, got acquainted with the main characteristics of creative thinking, the role of innovation in community development.
Վարպետաց դաս Տիգրան Տերտերյանի հետ
«Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ում դեկտեմբերի 18-ին և 19-ին տեղի ունեցավ վարպետաց դաս՝ Google ընկերության կայքերի հուսալիության ինժեներ Տիգրան Տերտերյանը: Դասընթացին մասնակցում էին ինժեներական լաբորատորիայի սաները, մեդիա լաբորատորիայի ուսանողները, «Արփինետ» ընկերության աշխատակիցները: Վարպետաց դասի ընթացքում քննարկվեցին ցանցերի հիմքերը, ինտերնետ անվտանգության հիմքերը, թե ինչպես է աշխատում ինտերնետը:
Ամանորյա միջոցառում
Մաչանենց թատրոնում «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ի սաների համար տեղի ունեցավ ամանորյա միջոցառում: Սաները դիտեցին «Արեգակը և ձնեմարդուկները» ներկայացումը, որից հետո ստացան ամանորյա նվերներ:
Հանդիպում Սամվել Մարտիրոսյանի հետ
Սեպտեմբերի 22-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի նորաբաց «Ինովացիոն էթնիկ Մարզային Կենտրոն»-ում տեղի ունեցավ վարպետաց դաս` մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում փորձագետը խոսեց մեդիա գրագիտության կարևորության, տեղեկատվական աղբյուրների հետ աշխատանքի նրբությունների և մեր կյանքում համացանցի ունեցած ազդեցության մասին։ Քննարկվեց նաև սոցիալական ցանցերը որպես PR-ի և հակաPR-ի միջոց թեման: «Ինովացիոն էթնիկ Մարզային Կենտրոնի» ղեկավար Քրիստինե Գյոնջյանը նշեց, որ դասընթացները և հանդիպումները ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ լինելու են շարունակական:
Հետադարձ կապ
copyright 2020 INNOVATION ETHINC REGIONAL CENTER