WITSA-ի նախագահի և գլխավոր քարտուղարի այցը ԻԷՄԿ

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չիուին և գլխավոր քարտուղար Ջեյմս Փոյզանթը` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին «Իննովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»: Հյուրերը ծանոթացան կենտրոնի գործունեությանը, սաների պատրաստած աշխատանքներին: Իսկ վերջում պարոն Ջեյմս Փոյզանթը սաներին ներկայացրեց համաշխարհային փորձը IT ոլորտում: #WITSA